2016-ի հուլիսի 1-ից Բելառուսում կսկսվի ազգային արժույթի՝ ռուբլու դենոմինացիա: Դա նախատեսված է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «Բելառուսի Հանրապետության պաշտոնական դրամական միավորի դենոմինացիա անցկացնելու մասին» կարգադրությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նոր թղթադրամներ, սակայն, չեն տպվի: Մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ը կփոխարինվեն շրջանառության մեջ գտնվող 2000 թվականի նմուշի թղթադրամները և 2009-ի նմուշի թղթադրամները կլինեն 10000 հին ռուբլին մեկի հարաբերակցությամբ: Այսպիսով՝ թղթադրամներից կանհետանան 4 զրոներ:
2016-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հին և նոր նմուշների փողերը զուգահեռ կլինեն շրջանառության մեջ և կընդունվեն բոլոր տեսակի վճարումների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



