Untitled-10Վերջերս Ռոստովում տեղի է ունեցել շղթայական վթար: Իրար բախված երեք ավտոմեքենաները դարձել են նաև ճանապարհային խցանման պատճառ, հայտնում է novosti-n.org-ը:

Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Այնուհանդերձ վթարը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը: Դա հատուկ է դարձել այն պատճառով, որ կատարվածի կենտրոնում հայտնվել է սովորական քաղաքային աղավնի: Ճանապարհին հայտնված աղավնուն դիմացի վարորդը չի ցանկացել հարվածել, և թեթև արգելակել է: Բարի վարորդը չի էլ կասկածել, որ իր գործողությունն այդպիսի հետևանքներ կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել