Իրականում այս խիստ տարողունակ արտահայտությունը, որ սովորաբար բացասական իմաստ ունի, իմաստափոխ է լինում՝ կախված նրանից, թե ով է այն օգտագործում, և որ պակաս կարևոր չէ՝ ինչ նպատակով: 
Հայ նացիոնալիստը ԽՍՀՄ-ում 
-Հայաստանի անկախությունն ուզողն էր,
-Հայկական մշակույթը պահպանել և զարգացնել ուզողն էր,
-Հայաստանի տնտեսության զարգացումն ուզողն էր, 
-Հայերեն լեզվով խոսել ուզողն էր, 
-Հայերեն գրել ուզողն էր, 
-Հայկական մշակույթը տարածել ուզողն էր,
-Հայկական մշակույթը ներկայացնել ուզողն էր, 
-Հայկական անցյալը հասկանալ ուզողն էր

Այս ամենի իրավունքը հիմա պաշտպանված են ՄԱԿի և ԵԽի միջազգային կոնվենցիաներով։

ԽՍՀՄ քաղաքական բառամթերքում հայ նացիոնալիստներ էին
-Բոլոր դաշնակցականները (սա նույնիսկ այնքան ընդունված էր, որ կիրառվում էր դաշնակացական-նացիոնալիստ կապակցությամբ), 
-Թուրքահայերը, 
-Սարդարապատի ճակատամարտին մասնակցածները,
-Արևմտյան Հայաստանում Ցեղասպանությանը դիմադրածները, 
-Հայ պատմական հերոսներին մեծարողները (Վահան Մամիկոնյանի մասին դրական գիրք գրած գրողներից մեկը դատապարտվել էր դրա համար)
-Ցեղասպանության մասին գրողները ընդհուպ մինչև վաթսունական թվականները (արդեն գրող չկար էլ), 
-Հայաստանի սահմանների արդարությունը վիճարկողները 
(Պետք է ասեմ, որ այս բոլոր «կատեգորիաները» քաղված են ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ենթարկվածների դատական գործերից)

Կարո՞ղ ենք ասել, որ հայ նացիոնալիստներ են նրանք, ովքեր
-Ուզում են պատմագրության մեջ հայկական ներկայությունը մեծացնել,
-Ժխտում են այլոց մշակութային արժեքները,
-Փորձում են այլոց մշակութային արժեքները «հայացնել»
-Փորձում են հայկական անցյալը «մաքրել»
-Ուզում են անխաթար և անփոփոխ պահել ավանդկան մշակութային արժեքները
-Փորձում են «հայկական ներկան» ավանդականացնել
-Դիմադրում են հասարակական կյանքի բոլոր փոփոխություններին՝ դրանք դիտարկելով իբրև հայկական մշակույթի անաղարտության
-Ուզում են հայոց պատմությունը դիտարկել միայն հերոսական, բարոյական, տաղանդավոր, 
-Վճռականորեն դիմադրում են հայոց պատմության քննարկելի էջերի ոչ հայանպաստ թվացող շարադրանքներին,

«Հայ նացիոնալիստի» այլ բնութագրեր
-Ուզում են միացյալ և անկախ Հայաստան,
-Ուզում են հայերին հավաքել Հայաստանում,
-Հայաստանում հայերից զատ այլոց գոյությանը դեմ են

Խնդրում եմ կարծիքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել