Tert.am-ը գրում է.

Եգիպտոսում կործանված А321  օդանավի CVR  ինքնագրիչը, որը պետք է արձանագրած լիներ  օդաչուների խոսակցությունը, մասնակի վնասված է, տվյալների հետագա վերծանումը մեծ աշխատանք է պահանջում:  РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Եգիպտոսի Քաղավիացիայի հաղորդագրության մեջ:

Քաղավիացիայից նշեն են, որ դեռևս այլ մեկնաբանություններ չեն կարող անել` կապված ինքնագրիչի վերծանման հետ:

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ընկերությանը պատկանող A321 ուղևորատար օդանավը կործանվել է Սինայի երկնքում` խլելով 224 մարդու կյանք:

Այսօր ավելի վաղ եգիպտական աղբյուրները հայտնել էին, որ ավիավթարի վայրում ապացույցներ չեն հայտնաբերվել այն մասին, որ օդանավի կործանումը կարող էր պայմանավորված լինել ահաբեկչական գործողություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել