168.am-ը գրում է.
«Սև արկղերի» վերծանումից պարզ է դառնում, թե ինչն է եղել Եգիպտոսում Airbus A321-ի կործանման պատճառը: Բորտային ինքնագրերի տվյալները հաստատում են ինքնաթիռի տեխնիկական անսարքության փաստը, այն է՝ շարժիչում տեղի է ունեցել բռնկում, որը հանգեցրել է պայթյունի: Այս մասին գրում է եգիպտական Almasryalyoum պարբերականը:
Ներկայում փորձագետները պարզում են, թե ինչն է եղել շարժիչի բռնկման պատճառը:
Հղում կատարելով Եգիպտոսի գլխավոր դատախազությունում անանուն աղբյուրին՝ պարբերականը հաղորդում է, որ վերջնականապես չի հերքվել ինքնաթիռում ահաբեկչության վարկածը:
Այսօր նոր տվյալներ էին ստացվել «սև արկղերի» վերծանումից: Նախնական անալիզը ցույց էր տվել, որ օդաչուների խոսակցության ժամանակ չի եղել հաղորդագրություն ինքնաթիռի տեխնիկական անսարքության մասին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/04/558227.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



