Replik.am-ը գրում է.
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում է ավելի քան 30 հազար արտասահմանցի, այդ թվում նաև Ռուսաստանից և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից:
«Եթե նրանք վերադառնան տուն` ունենալով բռնության և ծայրահեղականության ներուժ, իրենց գաղափարախոսությունը կքարոզեն նաև մեր երկրներում, կամ կդառնան դիվերսիաների կազմակերպիչներ»,-նման հայտարարությամբ АСЕАН-ի անդամ երկրների և երկխոսության գործընկերների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ հանդես է եկել ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
Նրա խոսքերով, գոյություն ունեցող խնդիրներից մեկն այն է, որ թույլ չտալ այդ մարդկանց վերադառնալ իրենց հայրենիք: Անտոնովը նաև հավելել է, որ չպետք է մտածել, թե Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները վերաբերում են միայն այդ տարածաշրջանին, քանի որ ահաբեկչության վտանգը սպառնում է բոլորին: