Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր «Մաճկալ ես, բեզարած ես...»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին, հետո Վարպետը հարցրեց.
-Ի՞նչ կերգեիր:
-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:
-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:
Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.
-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=307255179376336&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել