Ինչպե՞ս վերացնել հագուստի վրայի յուղի հետքերը (լուսանկարներ)Բոլոր տնտեսուհիները գիտեն այն մասին, որ յուղի հետքերը վերացնելը շատ դժվար է: Ցավոք, խանութից գնված կենցաղային քիմիայի նյութերը երբեմն անզոր են այդ հարցում, հատկապես, երբ յուղն արդեն ներծծվել է: Մենք ձեզ առաջարկում ենք այդ լաքաներից ազատվելու հիանալի միջոց:

Ընդամենը մի քանի պարզ քայլ, և լաքաները կվերանան: Քեզ պետք կգա ընդամենը 3 բաղադրիչ:

Ինչպես հեռացնել յուղի հետքը գործվածքի վրայից:

Քեզ պետք կգա

Ափսեներ լվանալու հեղուկ
WD 40 ներթափանցող բազմաֆուկցիոնալ քսուք
Կերակրի սոդա
Ատամի խոզանակ
Ստվարաթղթի կտոր
Ականջի չոփիկներ

2

Կիրառման եղանակը

Ստվարաթուղթը դնել կեղտոտված հատվածի տակ: WD 40 նյութը փչել հետքի վրա և շփել ականջի չոփիկի միջոցով:

3

Այնուհետև վրան մեծ քանակությամբ սոդա լցնել:

4

Ատամի խոզանակի միջոցով տարածել սոդան և տրորել:

5

Տրորել այնքան ժամանակ, մինչև առաջանան գնդիկներ, ինչպես պատկերված է նկարում:

6

Հիմա ժամանակն է ավելացնել ամանի հեղուկը: Լցնել սոդայի վրա և շարունակել տրորել:

7

Այս գործողությունները վերջացնելուց հետո, հանել ստվարաթուղթը, և հագուստը լվանալ լվացքի մեքենայով ՝ այլ հագուստների հետ:

8

Լվանալուց հետո ձեր հագուստը կլինի ինչպես նորը:

9

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել