Lurer.com-ը գրում է.

Հարավային Սուդանում ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ օդանավի գերբեռնվածությունը կամ տեխնիկական խնդիրը: Այս մասին հաղորդում է տեղական South Sudan Tribune թերթը՝ հղում անելով Հարավային Սուդանի քաղաքացիական ավիացիայի վարչությանը:

Հայտնի է, որ այդ եզրակացություններին եկել են դեպքի վայրում աշխատող փորձագետները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսական ԱՆ-12 ինքնաթիռը թռիչքից անմիջապես հետո՝ Ջուբայի օդանավակայանից 800 մետր հեռավորության վրա: Ավիաաղետի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ: 

Տվյալ տեղեկությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել