Հարավային Սուդանում ռուսաստանյան Ան-12 օդանավի կործանման հետեւանքով զոհվել է 41 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին: 

Ան-12 բեռնատար ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից թռիչքից հետո՝ ընդամենը 800 մետր հեռավորության վրա: Այն ընկել է Սպիտակ Նեղոս գետի փոքրիկ կղզում, որտեղ բնակվում է ձկնորսական ինչ-որ համայնք:

Reuters–ը հայտնել էր, որ  ինքնաթիռը կոշտ վթարային վայրէջք է կատարել մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց և  ինքնաթիռում եղել է  12 մարդ և էկիպաժի 6 անդամ, որոնցից 5-ը հայեր են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել