BN-LA185_grefug_M_20151030084103Հունաստանը սկսել է ըստ քվոտաների ԵՄ այլ երկրներում ներագաղթյալների տեղաբաշխման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Սիրիայի և Իրանի փախստականների 30 հոգանոց առաջին խումբն այսօր թռչել է Լյուքսեմբուրգ»,- ասել է նա Աթենքի օդանավակայանում։

«Այսօր առաջին անգամ ես ժպիտ եմ տեսել պատերազմից փախչող երեխաների դեմքին։ Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի այդ ժպիտներն ավելանան»,- ասել է Ցիպրասը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել