Lurer.com-ը գրում է.

Ռուսական օդատիեզերական ուժերի գործողությունը Սիրիայում կտևի մինչև ահաբեկիչների վրա Բաշար Ասադի բանակի հարձակման ավարտը: Այս մասին նոյեմբերի 4-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ-երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը. փոխանցում է РСН-ն:

Նա նշել է, որ օդատիեզերական ուժերի գործողությունները Սիրիայում բացարձակապես լեգիտիմ են: «Գործողությունը սահմանափակված է ահաբեկիչների դեմ սիրիական զորքերի հարձակողական գործողությունների իրականացման ժամկետով»,- ասել է Անտոնովը:

Նա նշել է, որ ռուսական օդուժը հարվածներ չի հասցնում, այսպես կոչված, չափավոր սիրիական ընդդիմության ուղղությամբ՝ գործելով բացառապես ահաբեկիչների դեմ: Անտոնովի խոսքով՝ ռուս զինվորականներին արդեն հաջողվել է ոչնչացնել «տասնյակ կառավարման կետեր և ռազմամթերքի պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչների և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել