գովելու եմ հայերիս:
Մենք առաջինը, բաց, անկեղծ հայտարարեցինք, որ Եվրատեսիլը մշակույթ չէ, այլ քաղաքականություն:
Այդ մասին բոլորը, մենք էլ, փսփսում էինք ու գուշակում, թե որ տարին ով է հաղթելու ու ինչի համար...
Քաղաքականություն:
Մի Եվրոպայի դեմ գնաց Սարկոզին, մի Եվրոպայի էլ դեմ գնացինք մենք:
Ոչինչ, որ դժվարությամբ գիտակցեցինք սկզբունքի հարցը ...
Եթե:
Ոչինչ, որ դեռ չենք արժեւորել արածներս ու ՊՌ չենք անում.
/ես հիմա գլխի եմ գցում, թե ինչ ենք արել/
Մենք ի լուր բոլորի պատռել ենք մի կեղծ դիմակ, ասելով` Եվրատեսիլը քաղաքականություն է ու մենք էլ խաղում ենք այդ քաղաքականությունը` փախաք, ուրեմն...
Ապրենք մենք. Ակամա, բայց հզոր խաղ ենք խաղացել:
Այ հիմա` լոբբինգ եվրոպական հանրությանը, որ, եթե նույնիսկ մյուսները չհրաժարվեն, ապա բաքվյան Եվրատեսիլը մերժելու մասին խոսակցությունները շատ ու բարձր լինեն:
Հ.Գ.- բայց մեր մեջ` լրիվ` Քաջ Նազար...
Նյութի աղբյուր՝ http://khlurd.livejournal.com/527862.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել