Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 4 շերտ
- հավի ֆիլե - 250գր
- լոլիկ - 1 հատ
- բեկոն - 4-6 շերտ
- հազարի թերթեր - 4 հատ
- մայոնեզ - 2թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Տաքացնում ենք հացը յուրաքանչյուր կողմից 30 վայրկյան:
Տապակի մեջ դնում ենք բեկոնը և տապակում յուրաքանչյուր կողմից 2 րոպե:
- Կտրում ենք հավի ֆիլեն բարակ շերտով, վրան լցնում աղն և սև պղպեղը ու տապակում նույն տապակի մեջ, որտեղ տապակել էինք բեկոնը, յուրաքանչյուր կողմից 3-4 րոպե:

- Հացի շերտի վրա քսում ենք մայոնեզը, վրան դնում հազարի թերթիկը, տապակած բեկոնը ու կլոր շերտով կտրատված լոլիկը, ապա ավելացնում ենք պատրաստի ֆիլեն և փակում հացի երկրորդ շերտով: Կատարում ենք նույն գործողությունը մնացած հացի շերտերով:

- Եվ կարելի է անցնել համտեսելուն:

Արդյունքում ստանում ենք համեղ ու կշտացնող հավով և բեկոնով 2 սենդվիչ, որի ցանկացած բաղադրիչ կարելի է փոփոխել ըստ Ձեր նախասիրության:)
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B0%D5%A1%D5%BE%D5%B8%D5%BE-%D6%87-%D5%A2%D5%A5%D5%AF%D5%B8%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%BD%D5%A5%D5%B6%D5%A4%D5%BE%D5%AB/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



