Այս լուսանկարներն արել է ԱՄՆ Արիզոնա նահանգի հարավարևելյան շրջաններից մի ֆերմեր։ Այդ կողմերում բոժոժոավոր օձերը բավական տարածված վնասատուներ են։
Տղամարդը, հանդիպելով դրանցից մեկին, բահով կտրել էր սողունի գլուխը և երբ 4 ժամ անց ցանկացել էր թաղել նրան, տեղի էր ունեցել անսպասելին։ Երբ բոժոժավորի կտրված գլուխը դիպել էր մարմնին, այն միանգամից ատամներով կառչել էր դրանից և բնազդաբար ցանկացել բաց թողնել թույնը։
Այդ երևույթն ունի գիտական բացատրություն և կապված է մկանների ռեֆլեքսային հիշողության հետ։ Նույնն է տեղի ունենում, երբ կտրում են թարմ ձկան գլուխը։ Այն երկար ժամանակ դեռ թափահարում է իրանն ու ցանկանում լողալ։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



