Դժբախտ պահարի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում զոհվել է Արցախյան ազատամարտի հերոսական հրամանատարներից մեկը՝ Մավր Օհանյանը։
1961 թվականին ծնված գնդապետ Օհանյանը մարտական գործողություններին մասնակցել է առաջին իսկ օրերից, եղել է Մարտունու շրջանում ինքնապաշտպանության հիմնադիրներից մեկը։ Իր խիզախությամբ, քաջությամբ, հայրենիքին նվիրվածությամբ Մավր Օհանյանը միշտ վայելել է մեծ սեր ու հարգանք զինակից ընկերների եւ ծառայակիցների շրջանում։ Նա առանձնանում էր յուրահատուկ խոսքով, զրույցներով։ Արցախի պաշտպանական բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը զբաղեցրել է տարբեր հրամատարական պաշտոններ ԼՂՀ պաշտպանական Բանակում եւ Հայաստանի զինված ուժերում։

Պատերազմի ողջ ուղին նա անցել էր Մոնթե Մելքոնյանի հետ կողք կողքի ու շատ հաճախ էր հիշում ուշագրավ պատմություններ Ավոյի հետ կապված։
Այսօր, ցավոք, չկա Մավր Օհանյանը կամ Մավոն, ինչպես կոչում էին նրան ընկերները։ Ցավակցում ենք Մավր Օհանյանի բոլոր հարազատներին եւ զինակիցներին։

Ի դեպ, տխուր պատահականությամբ Միացյալ Նահանգներում կյանքի 92 տարում կյանքին հրաժեշտ է տվել նաեւ Մոնթե Մելքոնյանի մայրը՝ Զաբել Մելքոնյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել