Նարինե Գրիգորյան. Մայրանալուց հետո ներսումս նիրվանա էNewmag.am-ը գրում է.

երջանկություն

Երջանիկ եմ. Աստված շատ չհամարի: Երջանիկ մարդը, այդպես երկար ժամանակ մնալով, «հղփանում է», բնավորությունն է փոխվում: Մտածում եմ՝ հանկարծ չփչանամ այս երջանկությունից: Զգում եմ, որ երջանիկ եմ, երջանիկ` ամեն վայրկյան: Հիմա իմ կյանքում կա նաև փոքրիկս:

գիտակցում

Հաճախ մարդը գիտակցում է, որ երջանիկ էր, երբ ծայրահեղ պահի է հասնում: Կողքին հայտնվում է մեկը, որն ավելի դժբախտ է, կամ հիվանդանում է ու հասկանում, որ արևն այլևս նախկինի պես չի ծագում: Երջանկության գիտակցումը պետք է լինի ամեն օր, պետք է ասել՝ ի՜նչ լավ է, որ այս օրը ունեմ:

սենտիմենտ

Խաղաղություն է իջել վրաս, ներսումս նիրվանա է: Մայրանալուց հետո սկսել եմ ամեն մարդու իր աշխարհով ընկալել: Հիմա շատ ժամանակ կա դիմացինին լսելու ու ընկալելու, բարի եմ դարձել, մի տեսակ սենտիմենտալ: Ծանր եմ տանում, երբ ինչ-որ պատահարի մասին եմ լսում: Չգիտեմ, թե երբ կանցնի սենտիմենտը, բայց լացս շատ բաների վրա է գալիս: Երբ բալիկս նոր էր ծնվել, ասում էի` բերե´ք, տեսնեմ. ուզում էի հասկանալ, թե ինչ է մայրությունը` կնոջ ամենակարևոր միսիան: Շատ եմ ցանկացել երեխա ունենալ և գիտակցելով եմ ունեցել: Գիտեմ, որ երեխայիս այս տարիքն այլևս չի կրկնվելու, ու հիմա դժվարությունները շատ քաղցր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել