Կոնվերս Բանկը հյուրընկալեց դերասան Միքայել Պողոսյանին և շնորհավորեց նրան ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալու առթիվ: Հավաքվածները մաղթեցին Միքայել Պողոսյանին ստեղծագործական նորանոր նվաճումներ՝ ի նպաստ հայկական կինոյի և թատրոնի զարգացման:

«Յուրաքանչյուր հանդիպում Միքայել Պողոսյանի կողմից կերտած օրիգինալ և առատաձեռն կերպարների հետ պարգևում է հանդիսատեսին տոն և ուրախություն՝ իրական արվեստի հետ շփման հնարավորություն: Բանկը միշտ պատրաստ է աջակցել իր լավագույն ընկերներին և բարձր է գնահատում Միքայել Պողոսյանի ներդրումը գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման գործում»,-ասաց Տիգրան Դավթյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Միքայել Պողոսյանը նշեց, որ բարձր է գնահատում Կոնվերս Բանկի կողմից ցուցաբերվող ուշադրությունը և  աջակցությունը ոլորտին: Հատկապես շնորհակալական խոսքեր հնչեցրեց «Եթե բոլորը…» ֆիլմի ստեղծման աջակցության համար:

Նշենք, որ Միքայել Պողոսյանին Կոնվերս Բանկի հետ կապում են երկար տարիների բարեկամական հարաբերություններ, և նա հանդիսանում է նաև Բանկի դեմքը:

Միքայել Պողոսյանը հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան-Լոս Անջելես-Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում: «Եթե բոլորը…» ֆիլմի գլխավոր դերակատարման համար 2012թ.–ին Պողոսյանն արժանացել է Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել