Ես չէի լինի լավ կին և լավ մայր, եթե չունենայի լավ ամուսին. Եվա Սուջյանն՝ ընտանեկան կյանքի, նոր տեսահոլովակի ու ապագա ծրագրերի մասինLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ն այսօր զրուցել է ռոք երգչուհի, Գոռ Սուջյանի քրոջ՝  Եվա Սուջյանի հետ:

-Եվա, հետաքրքիր է` ինչո՞վ եք զբաղված այս շրջանում, ի՞նչ աշխատանքներ ենտարվում, որոնց մասին շատ հաճախ հեռուստադիտողը չի իմանում:

-  Այս պահին ինձ մոտ բուռն ստեղծագործական շրջան է, աշխատում եմ իմ նոր հեղինակային երգերի վրա, որոնք շուտով արդեն կներկայացնեմ: Շատ եմ կարոտում իմ ունկնդիրներին, կենդանի համերգները։ Հիմա դեռ աշխատում եմ նոր երգերիս վրա եւ արդեն շուտով կսկեմ համերգային գործունեությունս:

-Եվա, գիտեմ, որ ունեք Ձեր բենդը, բայց կարծես թե Ձեր աշխատանքներըհեռուստաէկրաններից այն կողմ եք իրականացնում, հետաքրքիր է ինչո՞ւ, չէ որ բոլորսգիտենք, որ հանրությունը սիրում է իրենց սիրելի կատարողին նոր տեսահոլովակներումտեսնել:

- Այո, ունեմ իմ բենդը, որտեղ հավաքված են հրաշալի եւ տաղանդավոր երաժիշտներ, փակագծերը բացեմ եւ ասեմ, որ ցանկություն ունենք շուտով տեսահոլովակ ներկայացնել:

իտեմ նաեւոր դասավանդում եքմի փոքր կպատմե՞ք Ձեր այդ գործունեությունից:

- Դա իմ ամենասիրելի գործերից մեկն է: Դասավանդման առաջին  փորձը տեղի ունեցավ եղբորս «կոկորդի» հետ, շատ էի հուզվում, բայց նա ինձ վստահեց իր անկրկնելի ձայնը, դե իսկ ես էլ կարծես թե չհիասթափեցրի նրան:

-Բացի երաժշտական գիտելիքներից ի՞նչն եք ամենաշատը կարեւորում աշակերտներինսովորեցնելու հարցում: Ո՞րն է այն խորհուրդը, որը պարտադիր տալիս եք Ձեր սաներին:

- Առհասարակ ամենաշատը մարդու մեջ կարեւորում եմ հավատքը առ Աստված, անկեղծությունը, նվիրվածությունը, աշխատասիրությունը, եւ իհարկե, սաներիս խորհուրդ եմ տալիս լինել ուժեղ, հավատարիմ եւ ամեն բան անել անկեղծ ու նվիրական սիրով:

-Ամիսներ առաջ՝ SOAD-ի համերգից հետո մենք հասկացանք, որ ունենք ռոքասերհասարակություն, որը կարող է անկաշկանդ արտահայտել իր զգացմունքները այդերաժշտությունը լսելիս, միաժամանակ, չենք կարող չնկատել նաեւ, որ մերկատարողները գուցե միշտ չէ, որ կարող է այդպես ոգեւորել հասարակությանը, այդառումով ի՞նչ կարծիք ունեք:

- Այդ հարցի շուրջ երկար կարելի է ծավալվել, բայց կարճ կասեմ. այո, մենք ունենք ռոքասեր հասարակություն, ասեմ ավելին, ունենք նաեւ ջազ եւ բլուզ լսող հասարակություն, կարճ ասած, ճաշակով մարդիկ քիչ չեն մեր երկրում, եւ թույլ տվեք չհամաձայնել, որ մեր երաժիշտները չեն ոգեւորում հանդիսատեսին, ուղղակի մենք չենք ոգեւորվում: Մենք ավելի շատ ոգեւորվում ենք այն ամենից, ինչ դրսում կա,ցավոք,  մեր ներսի եղածը մեր հանրությանը հետաքրքիր չէ, մենք անգամ չենք էլ նկատում կամ գուցե նկատում ենք, բայց բավարար ուշադիր չենք մեր տեղական որակյալ երաժշտության նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել