Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի անձնական կյանքը պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Օրերս լայն տարածում գտավ նրա՝ իր միակին ուղղված բանաստեղծությունը։

Այժմ էլ խոսակցություններ են տարածվել, որ հաղորդավարն ընտրյալ ունի, ում հետ օրեր առաջ օրինականացրել է հարաբերությունները։ Ըստ այդմ՝ նա նշանվել է, սակայն գաղտնի է պահում անձնական կյանքին վերաբերող այս տեղեկությունը։

BlogNews-ը կապ հաստատեց Ավետի հետ՝ պարզելու լուրի իսկությունը, սակայն Ավետն ասաց, որ անձնական կյանքին վերաբերող որևէ մեկնաբանություն չի տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել