Մենք հաճախ ենք խոսում հայտնիներից, քննարկում նրանց հագուկապը: Նրանցից ոմանք ունեն հագնվելու կուլտուրա, ոմանց էլ դա որքան սովորեցնես՝ միևնույն է՝ անօգուտ է: Այս անգամ որոշեցինք քննարկել և վերլուծել հայ հայտնիների բեմական կերպարները: 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը միշտ էլ աչքի է ընկել իր նրբագեղությամբ և ճաշակի առկայությամբ: Երգչուհուն յուրաքանչյուր համերգի ժամանակ կարելի է տեսնել բավականին կանացի ոճում: Քրիստինեն վերջին շրջանում բավականին նիհարել է, ինչն ավելի է գեղեցկացնում  նրան:

Մի օրինաչափություն նշեմ. Քրիստինեն փայլփլուն երեկոյան զգեստների սիրահար է, այ օրինակ՝ «Ամարաս» պարային համույթի հոբելյանական և «Մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար» խորագրով համերգներին նա փայլփլուն զգեստ էր կրել, բայց քանի որ այն համադրել էր դասական կոշիկի հետ, զգեստը չէր «ծանրացրել»:

Ի դեպ, այս ոճի հագուստներ նախընտրում են կրել համաշխարհային շատ հայտնիներ, սա 2015 թվականի նորաձև հագուստներից էր համարվում: Իսկ ինչ վերաբերում է նրա վարսերին, Քրիստինեն վերջին շրջանում նախընտրում է հավաքել մազերը: 

Ինչ խոսք, երգչուհուն այդպես սազում է, բայց երբ արտիստը հագնում է նույն հագուստը տարբեր միջոցառումներին, դա արդեն չի վրիպում հանրության աչքից: Իհարկե բնական է, որ գուցե նա դրա մասին չի հիշում: Առաջին լուսանկարում նա իր մենահամերգին է, իսկ մյուսում` Սուրեն Թադևոսյանին նվիրված համերգի ժամանակ:

Սոֆի Մխեյան

Նա այն երգչուհիներից է, ով բավականին գեղեցիկ ոճ ունի։ Իհարկե, նա հաճախ է կրում հայ հայտնի դիզայներների հագուստներից, բայց նաև սեփական ճաշակն ու ոճն ունի: Իրականում նրան բոլոր համերգներին չէ, որ կարելի է տեսնել երեկոյան զգեստներով, իսկ եթե անգամ հագնում էլ է երեկոյան զգեստ, նախընտրում է միդի տարբերակը: Սրանք երևի Սոֆիի՝ վերջին տարիների ընթացքում կրած շորերն էին: 

Ոչ ոքի համար գաղտնի չէ, որ Սոֆին սիրում է սպորտային ոճը, և եթե ուշադիր լինեք, նա անգամ բեմում նախընտրում է կրել տաբատ՝ համադրած հետաքրքիր բլուզի, պիջակի կամ վերնաշապիկի հետ: Ինչ խոսք, երգչուհուն բավականին սազում է, և կարելի է ասել, որ այդ առումով նա տարբերվում է մնացածներից:

Երեկվա համերգին երգչուհին համադրել էր սպորտայինը դասականի հետ, նա կրում էր կիսաշրջազգեստ-շորտ և դասական կոշիկ: Սոֆին հագնվել էր իր նոր տեսահոլովակի ոճով, և թեպետ նման կիսաշրջազգեստ-շորտերը նորաձևության մեջ մտան անցյալ տարի, հիմա էլ բավականին ակտուալ են:

Սիլվա Հակոբյան

Այս երիտասարդ երգչուհին կողմ է ոճերի զանազանությանը: Նա կարող է կամ խիստ դասական հագնվել, կամ չափազանց էլեգանտ և ոճային: Ինչ խոսք, երգչուհու ոճը վերջին տարիների ընթացքում բավականին փոփոխվել է: 

Երեկ Սիլվան կրում էր կաշվե կիսաշրջազգեստ, որը 2014 թվականի տենդենցներից է համարվում, դա համադրել էր սպիտակ վերնաշապիկի և բավականին կոպիտ ու «ծանր» կոշիկների հետ, որոնք գուցե նորաձև են, բայց նրա կերպարը կոպտացնում էին: Մյուս նկարում հայտնի հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսն է, ով գրեթե նույն տեսքն ունի։ Հիմա նայեք կոշիկներին ու ասեք՝ ո՞վ ավելի նուրբ տեսք ունի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել