Panorama.am-ը գրում է.
Տուլայում Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի փաստով հարուցվել է քրեական գործ: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, քրգործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում, որը երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Ավտոբուսում գտնվողները ՀՀ քաղաքացիներ են, հայտնի է, որ 59 ուղևորից 50-ը տղամարդիկ են, 9-ը՝ կանայք:
«Կատարվածի ենթադրյալ մեղավորը՝ երկու վարորդներից մեկը չի տուժել, սակայն վթարից անմիջապես հետո եղել է շոկային վիճակում և չէր կարողացել բացատրություն տալ»,-գրում է աղբյուրը:
Ավելի ուշ իրավապահ մարմինների աշխատակիցները փոխանցել են, որ վարորդը դուրս է եկել այդ վիճակից և կարողացել է ոստիկաններին պատմել պատահածի պատճառների իր տարբերակների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



