Yn.am-ը գրում է.

Կարգապահական կոմիտեն անընդունելի է համարել Մոուրինյոյի վարքը՝ Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Վեստ Հեմի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ։

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 40 հազար ֆունտ ստերլինգով։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կարգապահական կոմիտեն անընդունելի է համարել Մոուրինյոյի վարքը՝ Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Վեստ Հեմի» հետ հանդիպման ընդմիջման ժամանակ։ Հիշեցնենք, որ Մոուրինյոն վիրավորական արտահայտություններ է արել հանդիպումը սպասարկած պաշտոնյաների հասցեին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել