««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին՝ Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի և կրակոցներ արձակել։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այգում գտնվող քաղաքացիները վախից փախել են, իսկ ավելի ուշ նրանց ասել են, թե պարզապես խնջույքի մասնակիցները օդ են կրակել, և որևէ արտառոց բան չկա։ Կատարվածի կապակցությամբ զրուցեցինք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գևորգ Ղուկասյանի հետ։
–Պարոն Ղուկասյան, Ձեր եղբոր որդին նախօրերն հարսանեկան խնջույքի ժամանակ կրակոցներ է արձակել իսկ հետո այգուց փախչող քաղաքացիներին ասել են, թե պարզապես զվարճանում են և ընդամենը օդ են կրակել։
–Սուտ է, հեյրուրանք։
–Վստահ ե՞ք։
–Այո՛։
–Գրեթե բոլոր դեպքերում Դուք պնդում եք, թե սուտ է։ Օրինակ՝ Վահիկ Ղուկասյանը, որը ևս Ձեր եղբոր որդին է, Գյումրիում 2013 թվականի ապրիլի 23-ին արձակված կրակոցների հեղինակն էր, նա ևս չէր ընդունում իր մեղքը, սակայն հիմա ազատազրկման է դատապարտված։ Այցելե՞լ եք նրան։
-Ո՛չ։
–Ինչո՞ւ չեք հետաքրքրվում Ձեր եղբոր որդու որպիսությամբ, Ձեզ չի՞ մտահոգում, թե նա ինչ վիճակում է կալանավայրում։
–Ինչ այցելեմ, բանտի կյանք է, ինչպիսին պետք է լինի, ընդամենը խոսում ենք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։