«ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեկ շաբաթ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են։ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը։

Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դա անցկացվի, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է դատարանի թույլտվության հիման վրա։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։

Այսպիսով՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ իրենք հետաքրքրվում են միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, իսկ թե Հեղինե Բիշարյանը որ հանցատեսակի մեջ է իրեն տեսնում, ՀՀ ԱԱԾ-ն այդպես էլ չի գաղտնազերծում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել