Lurer.com–ը գրում է.
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարից զոհվածների ընտանիքներին մեկական միլիոն ռուբլու չափով նյութական օգնություն կվճարեն յուրաքանչյուր զոհվածի համար: Այդ մասին հայտնել Է Պետերբուրգի նահանգապետի մամուլի քարտուղար Անդրեյ Կիբիտովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Քաղաքի կառավարությունը մեկական միլիոն ռուբլի կվճարի ավիավթարից զոհվածների բոլոր ընտանիքներին»,- գրել Է Կիբիտովը Twitter-ում: Նա ճշտել Է, որ վճարումները կկատարվեն քաղաքային կառավարության պահուստային ֆոնդից:
Այս նյութական օգնությունը տրամադրվում Է հիմնական փոխհատուցումներից զատ, որոնց չափը յուրաքանչյուր զոհվածի համար կարող Է կազմել շուրջ 2 մլն ռուբլի: «Ինգոսստրախ» ընկերությունը յուրաքանչյուր ուղեւորի հաշվով 100 հազար ռուբլու չափով ավանսների վճարման արագացված եւ դյուրացված կարգ Է կազմակերպել անհետաձգելի ծախսերի համար:
«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել:
Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի:



