Hraparak.am-ը գրում է.

Մոտ 2,5 ամիս առաջ անհետ կորած «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանին քիչ առաջ հայտնաբերել են: Նա այս պահին ոստիկանությունում է: Hraparak.am-ի հետ զրույցում Նելլիի հարազատներից տիկին Թամարան տեղեկացրեց, որ իրենք շտապում են ոստիկանություն, որպեսզի վայրկյան առաջ տեսնեն նրան: «Աչքներս լույս, գտել են նրան, ողջ և առողջ է: Տեսնես ինչո՞ւ է մեզնից թաքնվել, ոչինչ չգիտենք»,- ասաց տիկին Թամարան: Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհետ կորել է «Ոսկու շուկայի» աշխատակից 38-ամյա Նելլի Հարությունյանը, ով օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատավայրից և այլևս չի վերադարձել: «Ոսկու շուկայի» աշխատակիցները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ որ անհետացման օրը Նելլիից 9-10 հազար դոլարին համարժեք դրամի առևտուր են արել և այդ գումարը նրա մոտ է եղել: Ի դեպ, մենք հայտնել էինք նաեւ, որ Նելլին ողջ-առողջ է, նրան ոչինչ չի պատահել, ինչից հետո հարազատները մեզնից պահանջում էին հայտնել կնոջ գտնվելու վայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել