arbeloaՄադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան վստահ է, որ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անպայման կհասնի իր նպատակներին:

Ֆուտբոլիստը նշել է, որ Մոուրինյոն չի կարող առանց հաղթանակների և իր թիմը հաջողությունների կհասցնի: Հիշեցնենք, որ ավելի վաղ պորտուգալացի մասնագետը գլխավորում էր «արքայական ակումբ»-ը:

«Անկասկած, Մոուրինյոն դեռ կվերադառնա: Յուրաքանչյուր ակումբ, որը նա գլխավորել է, գոնե մեկ տիտղոս է նվաճել: Ժոզեին անգամ հաջողվեց վերջ դնել «Բարսելոնա»-ի գերիշխանությանը:

Մոուրինյոն այն մարզիչներից չէ, ով 2 կամ 3 տարի աշխատում է առանց հաղթանակների: Պարտություններն այրում են նրան»,- Mirror-ը մեջբերում է Արբելոայի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել