ԱՄՆ-ն ծրագրում է Սիրիայում գործողությունները համակարգել Ռուսաստանի հետ, սակայն համագործակցության ընդլայնումը կախված է Մոսկվայի գործողություններից, այդ թվում՝ հակամարտության քաղաքական լուծման որոնմանն ուղղված նրա քայլերից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «Միր» հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում։
«Զարգացած ռազմաօդային ուժերով հզոր տերությունների փոխգործակցությունը պարզապես անհրաժեշտ է։ …Իհարկե, մենք ծրագրում ենք համակարգել մեր գործողությունները Ռուսաստանի հետ, սակայն չէինք ցանկանա սահմանափակվել միայն դրանով։ Մենք կցանկանայիք ավելին, սակայն դա կախված է Ռուսաստանից, խաղաղության ձեռքբերման քաղաքական ասպեկտի վերաբերյալ որոշումների ընդունումից։ Մենք պետք է քննարկենք նախագահ Ասադի ապագան, մենք պետք է քաղաքական լուծում փնտրենք»,- ասել է նա։