Tert.am-ը գրում է.

Եգիպտոսում ավիավթարի հետևանքով մահացած ռուս երիտասարդն ընկերուհուն հրավիրել էր հանգստի՝ ամուսնության առաջարկություն անելու նպատակով։

Ալեքսանդրա Չեռնովայի և Եվգենի Յավսինի ընկերները պատմել են, որ երիտասարդը հատուկ դրա համար գումար է հավաքել, որպեսզի ընկերուհուն կարողանա Եգիպտոս տանել, գրում է lifenews.ru-ն։

«Սաշան շատ երջանիկ էր թռիչքից առաջ, բառացիորեն ճախրում էր։ Ասում էր, որ Ժենյան իրեն անակնկալ է անելու, ասում էր, որ հետո մանրամասն կպատմի ամեն ինչ: Արդեն հետո ընդհանուր ընկերներից ես իմացա, որ նա պատրաստվում էր առաջարկություն անել»,- պատմել է Ալեքսանդրայի ընկերուհին։

Ի դեպ, նշվում է, որ նրանք ծնվել են նույն օրը։

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում` թռիչքից 23 րոպե անց։

Հայտնի է, որ 217 ուղևորով և 7 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը պայթել է օդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել