Ուրեմն, այս լուսանկարը մի քանի օր շարունակ ռուսական հեռուստատեսությունները՝ «РЕН ТВ»-ն, «России 1»-ն, «России 24»-ը, «НТВ»-ը, Ռուսաստանի առաջին ալիքը և մի շարք հեղինակավոր կայքեր անընդհատ տարածում էին՝ նշելով, որ սա մահացած ամուսինների նկարն է:
Պարզվում է, որ նկարն ամենևին կապ չունի տեղի ունեցած միջադեպի հետ: Նկարի աղջիկն իր ВК-ի էջում գրառում է արել՝ ասելով, որ մեզ համար պետք չի սգալ, քանի որ մենք ողջ ենք: Նկարը մի քանի շաբաթ առաջ արված նկար է, իսկ ամուսիններն այդ չվերթով չեն մեկնել:
Այս մարդիկ մի քանի անգամ դիմել են բոլոր լրատվականներին ու խնդրել հեռացնել նկարը, սակայն դեռ չեն արձագանքում:
Հետաքրքիր է՝ ինչքան են դեռ շարունակելու էս մարդկանց նկարների կողքը մոմեր շարել ու սգալ: Ուշադիր պետք է լինել նման դեպքերից խուսափելու համար:
Այս օրերին թվիթերում հաճախակի էին հանդիպում օգտատերեր, ովքեր հին լուսանկարներ էին տարածում և գրում, թե դրանք A321-ի ուղևորներ են եղել: Ու ընդհանրապես նման օրերին սոցիալական ցանցերում օնլայն աղոթքների ու այսպես ասած սգալու մրցավազք է սկսվում. ով զոհվածների նոր տեսանյութ կամ նկար կգտնի, ով ավելի շուտ կհրապարակի մահացածներից ինչ-որ մեկի թվիթերյան, ֆեյսբուքյան կամ այլ սոցկայքի հաշիվը և այլն: Սա բնական երևույթ է, սակայն լրատվական կայքերն էլ չպետք է շտապեն հրապարակվել ամեն ինքնաթիռի մոտ կանգնածի նկարը:
Փառք տիրոջը, որ ռուսական մեդիայի աչքից վրիպել է իմ՝ ինքնաթիռի մոտ նկարված հին նկարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=929124957122884&set=a.205325222836198.45361.100000761655799&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել