Levon-AronianՇախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը 7-րդ տեղում է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Լավագույնների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան,Դինկ Լիրեն, Անիշ Գիրին և Սո Ուեսլին:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսիսյանը:

ՀԱՕԿ մամլո ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել