12186349_937865739637836_5185633905404155389_oՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի տնտեսության, քաղաքականության և պաշտպանության ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Էստոնիայի կառավարության մամլո ծառայությանը:

Տալլինում Ղարիբաշվիլին կհանդիպի Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիք Իլվեսի, խորհրդարանի խոսնակ Էյքի Նեստորի, վարչապետ Թավի Ռիհվասի և ԱԳՆ ղեկավար Մարինա Կալյուրանդի հետ: Այցի հիմնական թեմաները կդառնան տնտեսությունը, անվտանգությունն ու երկկողմ համագործակցության զարգացումը: Կքննարկվեն էստոնա-վրացական հարաբերությունները՝ ներառյալ առևտրի և գյողատնտեսության ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրները և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Երկու երկրների վարչապետների կողմից ծրագրվում է ստորագրել ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման և Էստոնիայի ու Վրաստանի միջև ներդրումների պաշտպանության մասին պայմանագրում փոփոխությունների վերաբերյալ արձանագրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել