Tert.am-ը գրում է.

«Ալ- Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունն իսլամիստական խմբավորումներին առաջարկել է դադարեցնել ներքին պայքարը և համատեղ հակազդել Արևմուտքից, Ռուսաստանից, ինչպես նաև Սիրիայից և Իրանից եկող սպառնալիքին։ Նման կոչով է հանդես եկել կազմակերպության առաջնորդ Այման ալ-Զավահիրին: Նրա ուղերձը հրապարակվել է «Ալ- Կաիդայի» հետ կապված կայքերից մեկում, գրում է Лента-ն:

«Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալևիները և «Հըզբոլլահը» միավորվում են մեր դեմ պայքարում։ Մի՞թե մենք ընդունակ չենք դադարեցնելու միմյանց միջև պայքարը և մեր համատեղ ջանքերն ուղղելու նրանց դեմ»,- ասվում է ահաբեկչի ուղերձում:

Գլխավոր թիրախը նա անվանել է ԱՄՆ-ն։ Ալ- Զավահիրին զգուշացրել է ընդդիմադիրներին, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ, «Իսլամական պետություն» խմբավորման հետ հակամարտության մեջ չմտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել