Բարև, Հայկ ջան: Քեզ կարոտով ու սիրով գրում եմ: Ուզում եմ պատմել իմ մասին մի քիչ. Էս տարի ընդունվեցի բժշկական ուսումնարան, որոշել եմ լավ սովորել, որ լավ բժիշկ դառնամ: Պապային ասացի՝ երկրորդ կուրսից ես էլ կգնամ Ղարաբաղ, մեկ ա մեր ամբողջ թաղի տղերքը էնտեղ են, պապան վրաս գոռաց: Բայց ոչինչ, Հայկ ջան, ես գալու եմ, տանից կփախնեմ, կգամ ձեր մոտ, գիտեմ, որ իմ կարիքը կզգացվի:
Գիտես, Հայկ ջան, հիշում եմ, որ էս վերջի անգամ եկել էիր տուն, մի տեսակ տխրություն կար աչքերիդ մեջ, մի տեսակ թախիծ... Չուզեցա ձերոնց մոտ ասել, բայց սիրտս կտոր-կտոր եղավ...
Նամակս, որ կարդաս, հանկարծ չզարմանաս, հա, արդեն որոշել եմ քեզ գրել... Հասկացել եմ, որ ինչքան էլ օտար տղերքի սպասեմ, մեկ ա դու ես իմ ճակատագիրը, մեկ ա քեզանից լավին ու քեզանից մոտիկին չեմ գտնելու...
Առաջ ամաչում էի, հիմա հպարտ եմ, որ քեզ ունեմ, Հայկս...
Հա, մյուս գալուցդ հետդ Ղարաբաղի նուռ բեր, ասում են՝ շատ համով ա...
Զոհված ազատամարտիկին ուղղված նամակներից
Հ.Գ. Գրողը՝ Հասմիկը, Հայկի զոհվելու լուրն առավ նամակն ուղարկելուց մի շաբաթ անց ու մինչ օրս էլ չի ամուսնացել:
Առաջ ամաչում էի, հիմա հպարտ եմ, որ քեզ ունեմ, Հայկս...
Հա, մյուս գալուցդ հետդ Ղարաբաղի նուռ բեր, ասում են՝ շատ համով ա...
Զոհված ազատամարտիկին ուղղված նամակներից
Հ.Գ. Գրողը՝ Հասմիկը, Հայկի զոհվելու լուրն առավ նամակն ուղարկելուց մի շաբաթ անց ու մինչ օրս էլ չի ամուսնացել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=517428361624024&set=a.101206616579536.2647.100000705951911&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել