24Ցրտերը ընկնելուն պես օրգանիզմը պահանջում է ավելի շատ էներգիա, որպեսզի տաքացնի մարմինը: Այդ պատճառով էլ մեզանից շատերը աշնանը և ձմռանը հակվում են կալորիական ուտելիքներին: Սակայն այդպիսի մթերքներն ավելի շատ վնաս են բերում, քան օգուտ: Եվ ոչ միայն մարմնակազմությանը, այլև առողջությանը: Healthinfo-ն առաջարկում է ծանոթանալ այն վիտամիններին, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին աշնանը և ձմռանը ցրտերին դիմանալու համար:

Առաջին հերթին հարկավոր են B խմբի վիտամիններ:

В1 (տիամին)

Տիամինը չի կուտակվում օրգանիզմում: Այն անհրաժեշտ է անընդհատ լրացնել: Դրա պակասությունը կարող է ազդել մեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Տիամինի աղբյուր են վարսակը, հնդկացորենը, գետնանուշը, ցորենը, հատիկաընդեղենը, անտառային ընկույզները, ինչպես նաև խոզի, ոչխարի և թռչնամսերը:

В2 (ռիբոֆլավին)

В2 վիտամինի պակասությունը օրգանիզմում անմիջապես զգացվում է` ամբողջ մարմնում ցրտի զգացողություն, սառը ոտնաթաթեր և ձեռքի ափեր, ոտքերում և թիկունքում ցավ: Այն կարող է բերել նաև մազաթափության և անեմիայի:

В2 վիտամին պարունակում է սոճու ընկույզը, լյարդը, նուշը, շամպինիոնը, ձուն, պանիրը, կոճղասունկը, սկումբրիան, սնկերը, կաթնաշոռը, մասուրը:

В10 (պարաամինոբենզոնաթթու)

В10 վիտամինը նույնպես չափազանց կարևոր է օրգանիզմի համար ցուրտ ժամանակ: Այն պաշտպանում է մեզ շրջապատի բացասական ազդեցությունից:

Մրսելու սեզոնին В10-ը պարզապես անփոխարինելի է: Այն օրգանիզմում ձևավորում է ինտերֆերոն պաշտպանիչ սպիտակուցը, որն օրգանիզմին ուժ է տալիս վարակների դեմ պայքարելու համար:

В10-ը պաշտպանում է նաև մազերը չորությունից, իսկ մաշկին տալիս է առաձգականություն և հարթություն:

В10 վիտամին պարունակում են խմորիչը, սնկերը, բրինձը, ամբողջական ցորենի ալյուրը, կարտոֆիլը, գազարը, սպանախը, մաղադանոսը, ընկույզը, կիտրոնի բալասանը և արևածաղկի սերմերը:

В12 (ցիանոկոբալամին)

В12 վիտամինը պատասխանատու է թթվածնով արյան հարստացման համար և փրկում անեմիայից: Օրգանիզմում В12-ի պակասը ազդում է հիշողության, դեմքի գույնի վրա և առաջացնում ընդհանուր թուլություն:

В12 վիտամին պարունակում է լյարդը, սկումբրիան, սարդինան, նապաստակը, ութոտնուկը, տավարի միսը, պերկեսը, խոզի և ոչխարի մսերը, ձողաձուկը, կարպը և հոլանդական պանիրը:

С վիտամին

С վիտամինը ամրացնում է իմունիտետը և օրգանիզմին ուժ է տալիս պայքարելու հիվանդությունների դեմ: Այն նաև կարգավորում է նյութափոխանակության գործընթացը և անհրաժեշտ է բջիջների և հյուսվածքների աճի համար:

С վիտամին պարունակում է լոռամրգին, ցիտրուսային մրգերը, թթու կաղամբը, ծիրանի չիրը, սալորաչիրը, չամիչը:

Վիտամին D

D վիտամինը հիմնականում սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցության տակ: Դրա պակասությունը ազդում է կալցիումի յուրացման վրա, ինչի հետևանքով թուլանում են ոսկորները, եղունգներն ու մազերը և խնդիրներ են առաջանում մազերի հետ:

Վիտամին D պարունակում են պերկեսը, ձուն, լյարդը, կարագը, թթվասերը, կաթի սերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել