Armenpress.am-ը գրում է․

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երկրպագուների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է մասնագիտության ընտրության, որոշ երգերի ստեղծման պատմության և իր նախընտրած արժեքների մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Քրիստինե Պեպելյանը երգչուհի լինելու մասին չի երազել

Ես չգիտեի, որ պետք է երգչուհի դառնամ։ Կխաբեմ, եթե ասեմ, որ մանկության տարիներից երազում էի այդ մասին: Գիտեի մի բան` սիրում եմ երաժշտությունը, չգիտեի, թե ինչպես կկապվի կյանքս երաժշտության հետ: Բայց հաստատ գիտեի, որ երաժշտությունը միշտ ինձ հետ կլինի:

Ես անում եմ իմ սիրած գործը, երգում եմ մարդկանց համար: Իրականությունը մոտ եղավ երազանքներիս:

«Մայրիկ» երգի ստեղծման մասին

Ես ունեմ շատ երգեր և «Մայրիկ» ստեղծագործությունը, որն իմ երգացանկից դուրս մի բան է: Ինձ համար տարերքի պես, շատ յուրահատուկ երգ է:

Մտածում էի` ինչ նվիրեմ մայրիկիս իր ծննդյան օրը, և Արամ Ավագյանին խնդրեցի, որ երաժշտություն ուղարկի: Մարդիկ ինձ ասում էին, որ մայրիկի թեման շատ ծեծված է, երգեր շատ կան, բայց ես որոշեցի, որ նման երգ պետք է լինի:

Մայրիկիս ծննդյան տարեդարձին միացրի ձայնագրությունը, լսեց: Իմ անակնկալը ստացվել էր: Երգի շնորհիվ շատ մարդիկ համապատասխան հիմնարկներում ապրող երեխաներին ուշադրություն դարձրին:

Քրիստինե Պեպելյանը կարող էր լինել մանկական հոգեբան կամ…

Շատ մասնագիտություններ կան, որ մեծ հաճույքով կընտրեի: Չեմ կարծում, որ կա մի աշխատանք, որ կարևոր չէ: Չկան կարևոր և ոչ կարևոր գործեր, պարզապես մարդը պետք է սիրի իր աշխատանքը: Ես կուզեի լինել մանկական հոգեբան կամ վիրաբույժ. երեխաների հետ կապված մի բան կընտրեի: Կամ՝ բալետի պարուհի:

Երբեք չեմ պատկերացրել, որ կարող եմ «Եվրատեսիլին» մասնակցել

Առաջարկ երբևէ չեմ ստացել: Մտածում եմ, որ մրցութային երգչուհի չեմ: Մրցույթը մի քիչ այլ նպատակ ունի, իսկ ես հանդիսատեսի հետ խոսել եմ սիրում:

Արտաքինը նշանակություն չունի

Ես երբեք չեմ մտածել, որ արտաքինը շատ մեծ նշանակություն ունի: Ինձ համար անկեղծությունն է կարևոր:  Գեղեցկությունը ժամանակավոր, անցողիկ և շատ դեպքերում ձանձրալի երևույթ է:

… Ես չեմ վախենում նրանից, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել ինձ առանց դիմահարդարման: Հուսով եմ, որ առանց դրա տեսնելիս չի սարսափի: Ես սիրում եմ լինել խնամված. դիմացինին էլ է հաճելի, երբ պատրաստված ես գնում հանդիպման:

Ես միշտ ինձնից լավ մարդկանց հետ եմ ընկերություն անում…

Միայն քեզնից լավ մարդը կարող է սրտացավ լինել, քեզ ճիշտ ճանապարհը ցույց տալ: Ընկերդ պետք է լինի քեզնից լավը, և նույն կարծիքն ունենա քո մասին:

Ես չեմ կարող ասել, որ մարդու հետ 10 րոպե շփվելուց հետո կարող եմ նրան համարել իմ ընկերը: Այդպես չի լինում, ես դրան չեմ հավատում: Նոր ընկերներ ձեռք բերելը դժվար է լինում հայտնի լինելու ժամանակ, իմ տեսակն ինձ փրկում է՝ փառք Աստծո:

…Այս կարճ կյանքում որևէ մեկն իր հետ որևէ բան չի տանելու: Պաշտոնը, փողը և կոչումները փորձություններ են, որոնց միջով պետք է անցնի մարդը. շատերը չեն հաղթահարում այդ փորձությունները:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել