Երբ ինչ-որ մի նորություն է թողարկվում, պարզ է դառնում, թե ինչքան մաղձ ու թույն կա հասարակության մի զգալի զանգվածի մեջ: Այսօր համացանցում տարածվեց նոր երգ Սիրուշոյի կատարմամբ` բավականին համարձակ և անսպասելի: Եվ միանգամից բոլորը առանց անգամ երգը լսելու, առանց կարդալու երգչուհու բացատրությունը որոշեցին արտահայտել իրենց փառահեղ կարծիքը ու մի րոպեում նսեմացնել թիմի կատարած հսկայական աշխատանքը: Քննադատների հիմնական կռվանը Կոմիտասն է, բայց համոզված եմ՝ նրանցից և ոչ մեկն էլ Կոմիտաս չի լսել ու նրանց համար Կոմիտասը առաջին հերթին մի երկար ու լայն փողոց է Երևանում կամ լավագույն դեպքում ծառի վրա նստած ինչ-որ արձան:
Պարզ է, որ երգն ունի այլաբանական իմաստ: Եթե չգիտեք ինչ է այլաբանությունը, ապա խնդրեմ`
Այլաբանություն, ալեգորիա (հուն. allegoria-այլաբանություն) - գեղարվեստական պատկեր կամ նկարագրություն, որի մեջ էականը ոչ թե նրա անմիջական, այլ նրա ներթաքուն իմաստն է:
Բնության, կենդանիների կյանքից վերցված կամ որևէ այլ կոնկրետ պատկերի օգնությամբ այլաբանությունը տալիս է հասարակական այս կամ այն երևույթի փոխաբերական նկարագիրը:
Ու այսքանից հետո պետք է «գոմեշ» լինել մտածելու համար, որ երգը ուղղակի գոմեշի մասին է: Այն խոսում է աշխատասիրության ու ըմբոստության մասին:
Հ.Գ. Ուրախալի լուր քննադատների համար` շուտով կլինի նաև տեսահոլովակը, հետևաբար սրեք ատամները և սպասեք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevak.hakobyan.5/posts/312139325561248
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել