Ամերիկյան օդատիեզերական հետազությունների ազգային վարչությունը՝ Նասան, հրապարակել է այպես կոչված Հելոունյան երկանաքարի բացառիկ լուսանկարները: Զավեշտալին այն է, որ ստացված լուսանկարներն իրապես սարսափեցրել են մասնագետներին: Երկնաքարն ասես հսկայական գանգ լինի, այն էլ այս օրերին, երբ կաթոլիկ աշխարհը նշում է Հելոուինը:
Այսօր, հենց այս ժամերին Երկիր մոլորակին է մոտեցել թերևս ամենաարտասովոր երկնային մարմիններից մեկը՝ 2015 TB145 երկնաքարը: Տարօրինակ է, որ բավական մեծ այս աստերոիդին աստղագետները հայտանբերել են միայն այս տարվա հոկտեմբերին: Մոտ 600 մետր տրամագիծ ունեցող երկնաքարը մեծ արագությամբ մոտենում էր Երկրին: Երկրի ու աստերոիդի միջև հեռավորությունը երևանյան ժամանակով 22:00-ին կազմելու էր 486 հազար կմ, մոտավորապես այնքան, որքան Երկիր-Լուսին հեռավորությունը: Մասնագետները բավական դժվարությամբ էին կարողանում հասկանալ, թե ինչպիսին կլինի երկնային մարմնի հետագա ընթացքը, քանի որ այն թեպետ Երկրին չէր բախվելու, սակայն կար հավանականություն, որ կարող էր շեղվել իր ուղեգծից և վտանգ սպառնալ մեր բնական արբանյակի՝ Լուսնի համար: Բարեբախտաբար աստերոիդը մոտեցավ և հեռացավ: Հիմա այն արդեն շարժվում է դեպի Մարս և Վեներա մոլորակների ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10208273125209860&set=a.1233161113230.2035766.1355234725&type=3&theater&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել