Ռուսական մեդիայում վթարի մասին տեղեկատվության տարածման հենց սկզբից, արագորեն սկսվեց խոսվել այն մասին, որ ինքնաթիռի մասունքների տակից լսվում են մարդկանց ձայներ: Ռուսները հղում էին անում Եգիպտոսի լրատվական աղբյուրներին:
Այս լուրը ռուսական տարբեր լրավականներ շրջանառում էին տարբեր մեկնաբանություններով:
Հետո սնկի պես աճում էր այն ինֆորմացիան, թե հոլանդական De Telegraam կայքը հայտնում 4 փրկվածների մասին: Անկեղծ ասած արդեն իսկ պարզ էր, որ հոլանդացիները հիմնվում են Եգիպտոսի հայտնած տեղեկությունների վրա:
Նույն De Telegraam-ը կարճ ժամանակ անց փոխեց իր իսկ տպագրած հոդվածը: Կայքը հստակ նշեց, որ առավոտյան, եգիպտական լրատվականները շրջանառում էին մասունքների տակից ձայներ լսելու մասին, ապա հստակեցրեց, որ փաստացի ինքնաթիռի և ոչ մի ուղևոր չէր կարող ողջ մնալ: Այսինքն De Telegraam-ի վերջնական եզրակացությունն այն էր, որ ոչ մի ուղևոր չի փրկվել: Եվ փաստացի հերքում կամ շտկում էր իր իսկ կողմից տարածած ինֆորմացիան:
Մինչև հոլանդացիները ստեղ ուղղումներ շտկումներ պարզաբանումներ են անում, Telegraaf-ին հղում կատարած և 4 փրկվածների մասին խոսացած ոչ մի ռուսական լրատվական չանդրադարձավ և հստակեցում չմտցրեց դրան, ավելին էն ոչնչի պետք չեկող թույլ կայքերը դեռ հլա շարունակում էին գրել որ 4 մարդ փրկվել է:
Ասածս այն չէ, թե ռուսները չեն հայտնել բոլոր զոհված ուղևորների մասին, ոչ, անգամ պաշտոնական մի քանի հայտարարություն է եղել, ասածս վերաբերվում է միայն ու միայն Telegraaf-ին հղում կատարած և այս ինֆորմացիան տարածած լրատվականներին: Նման լարված շրջանում հարկավոր է ավելի ուշադիր լինել, ցանկացած ապատեղեկատվություն կարող է անցանկալի հետևանքներ ունենալ:
Ամեն դեպքում մալադեց ռուսներ, բավականին օպերատիվ աշխատեցին: Ցանկացած իրադարձություն արագ արձագանքվում էր, դե ձեռքի հետ էլ նման փոքրիկ ապատեղեկատվական ներհոսք էր լինում: