Ամերիկացի հետազոտողները հանգել են եզրակացության, որ հունական ընկույզների գործածումը նպաստում է ավելորդ «վատ» խոլեստերինի օրգանիզմից դուրս բերելուն:
Գիտափորձի արդյունքում պարզ է դարձել, որ հունական ընկույզի յուղի օրական մեկ անգամ օգտագործման դեպքում, զգալիորեն բարելավվում են արյունատար անոթների գործառույթները:
Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է թողնում արյունատար անոթների պատերին գտնվող բջիջների պահպանման վրա, որոնք սրտանոթային համակարգի զարգացման դեպքում փոքր դեր չեն խաղում: Իսկ հունական ընկույզի գործածումը նպաստում է «լավ» խոլեստերինի բարձրացմանը և օգնում այնտեղից դուրս բերել «վատ»-ի մնացորդները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



