ԱՌԱՎՈՏ. Գյումրեցիներն աղ ու հացո՞վ են դիմավորել թուրքերին՝ քաղաքապետ Բալասանյանը պատմաբաններից պահանջում է հերքել այս մեղադրանքըԳյումրեցիներն աղ ու հացո՞վ են դիմավորել թուրքերին՝ հարցին,ես էլ իմ պատասխանը տամ:Նախորոք նկատեմ,որ քննարկման մասակիցներից միայն Խաչատրյան Լյովան է Գյումրեցի: Ուրեմն՝Գյումրի/Ալեքսանդրապոլ/ եղել են հետևյալ թաղամասերը՝ Սլաբոդկա, Թուրքի մայլա, Բոշի մայլա,իսկ Կաբարդինսկի,Սևեռսկի և Պալիգոնը եղել են արվարձաններ:Եվս մեկ թաղամաս՝Բառակներ,ձևավորվել է ավելի ուշ:Հիմա բուն արտահայտության մասին:Ալեքպոլում,հարսանիք է եղել:Փեսան Եղել է Թուրքի մայլի տղա:Քավորը եղել է Կաֆավովը: Հարսանիքին մասնակցել են՝ Չպլխենց Վարդանը, Էշ Մանուկենց տղեն, Սատանա Պապոն,... և Կաֆավովը հումորով դիմել է հարսի բարեկամներին,թե՝թուրքերն էկան,աղն ու հացը բերեք: Հարսի կողմից թամադություն է արել Մադոյան Միշայի/մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր/ պապը:
Ներողություն եմ խնդրում սույն հավաքի մասնակիցներից,բայց մի առաջարկություն ունեմ.դուք սկզբից պարզեք,թե ինչու եք Ադրբեջանի կոմկուսի քարտուղարներին ընտրել ձեզ նախագահներ,իսկ մեզանից հեռու մնացեք:Մենք ձեր ուսումնասիրությունների կարիքը չունենք:Մենք գիտենք,թե Մենք ով ենք ու նաև գիտենք,թե դու ով ես:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել