Replik.am-ը գրում է.
Էլեկտրոնային փոստով մանկական պոռնոգրաֆիա փոխանցելու համար ՄԱԿ-ի 4 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Եվս մեկը հեռացվել է ծառայողական մեքենայով ավելի քան 170 կգ մարիխուանա տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով կազմակերպության հաշվետվությանը:
Հաշվետվության համաձայն` ՄԱԿ-ի աշխատակիցներ կան աշխարհի 188 երկրներում, իսկ թե որ երկրում կամ երկրներում են գործել հեռացված աշխատակիցները, հայտնի չէ: Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե երբ են նրանց ազատել զբաղեցրած պաշտոններից, սակայն հայտնի է, որ բոլոր դեպքերում կատարված հանցագործությունների մասին տեղյակ է պահվել այն երկրների իշխանություններին, որտեղ նրանք գործել են:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=69474
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել