Մազերին անհավանական փարթամություն և փայլ հաղորդեք168.am-ը գրում է.

Եթե ցանկանում եք, որ մազերն արագ աճեն և փայլ ու փարթամություն ստանան, ապա բաղադրատոմսը, որը կներկայացնենք, ստեղծված է հատուկ ձեզ համար:

Քանի որ ժելատինը պարունակում է մեծ քանակությամբ պրոտեիններ, այն շատ օգտակար է մազերի և եղունգների համար:

Բաղադրություն

  • 1ճ/գ ժելատին
  • 3ճ/գ տաք ջուր
  • 1թ/գ շամպուն

Ժելատինը լուծեք ջրի մեջ, լավ խառնեք, որպեսզի գնդիկներ չառաջանան, թողեք մնա: Երբ ժելատինն ուռչի, ավելացրեք շամպունը: Ստացված խառնուրդը քսեք մազերին և պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք գլուխը: Դիմակը թողեք մնա 20-30րոպե:

Վերջում մազերը լավ լվացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել