thumbs_b_c_e4993ee4f7c923884d25eeca518a9fa0Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ազգային անցումային խորհուրդը, որը Սիրիայում զբաղվելու է քաղաքական բարեփոխումներով, պետք է ձևավորվի կես տարվա ընթացքում։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը։

Նրա խոսքերով՝ նոր խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն սիրիական ամբողջ հասարակության ներկայացուցիչները և նրանց առաջադրանքներ են տրվելու մշակել նոր սահմանադրություն ու նախապատրաստվել ընտրությունների։ Այդ առաջադրանքները պետք է կատարվեն սահմանված ժամկետում՝ 1.5-2 տարում։

Ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ չլուծված է մնացել երկու հարց, որոնք քննարկվելու են հաջորդ հանդիպումներում. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան ու երկրի տարածքից իրանական ուժերի դուրսբերման հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ Բաշար Ասադը պետք է հեռանա Սիրիայում իշխանության վերափոխման գործընթացի սկզբում և ոչ թե միջնամասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել