Հայ հայտնիներից շատերը՝ Արմինկան, Հովհաննես Ազոյանը, Տաթևիկ Ադումյանը, Գայանե Ասլամազյանը, Վիկա Մարտիրոսյանը, Վակցինան և այլք, արդեն ունեն իրենց փոքրիկ արձանիկները: Երեկ կայացավ «MiniMe» ստուդիոյի բացումն ու արձանիկների ցուցահանդեսը: Այն առաջինն է Հայաստանում, որ պատրաստում է մարդու փոքրիկ արձանիկը:
«Ընտրել ենք կրեատիվ ու հետաքրքիր հայտնիների, ում հետ հետաքրքիր կլիներ աշխատելը»,- BlogNews-ի հետ զրույցում ասաց 3D մոդելավորող, դիզայներ Լիլիթ Փիլիպոսյանը: Նա նշեց, որ արձանիկները ստանում են նորարար նյութերի միջոցով, նյութն ամուր է և ուշ է կոտրվում:
Խոսելով պրոցեսի մասին՝ դիզայներն ասաց, որ կատարում են 3D սկանավորում, ստանում 3D օբյեկտ, որից հետո հատուկ ծրագրերի միջոցով կատարվում է դիզայն և տպվում է 3D տպիչների միջոցով: Սկանավորման պրոցեսը տևում է 15 րոպե, արձանիկների տրամադրումը՝ մինչև 10 օր: Շնորհանդեսի ժամանակ նրանք սկանավորեցին հյուրերից մեկին և պատրաստեցին նրա արձանիկը:
Արձանիկները լինում են տարբեր չափերի՝ 6սմ-ից մինչև մարդու հասակի: Մոտ 15-16 սմ արձանիկի արժեքը սկսվում է 55.000 դրամից:





Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



