Untitled-1Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն անհանգստացած է նրանից, որ դրոնները գնալով ավելի հաճախ են հայտնվում «վատ ձեռքերում»: Այս մասին հայտնում է Daily Star պարբերականը:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որը նկարահանվել է անօդաչու սարքով, որը թռել է նուդիստական լողափի երկնքով:

Հոլովակը հարուցել է բրիտանացիների վրդովմունքը, իսկ քաղաքի գլխավոր տեսուչը, որի վրայով թռել է դրոնը, գործը վերցրել է անձնական վերահսկողության տակ:

Daily Star-ի հետազոտության արդյունքներով՝ համացանցը լիքն է սիրեկանների կամ երիտասարդ աղջիկների մասին տեսանյութերով, որոնք չեն էլ պատկերացրել, որ իրենց նկարահանում են:

Հիմա Մեծ Բրիտանիայում հաճախանում են շշուկները, որ քաղաքացիները դրոն նկատելով՝ ոստիկանություն են կանչում:

Ոստիկանության միակ պայքարի ձևը հիմա մարդկանց մոտենալու արգելքն է դրոնների համար, քաղաքի և մասնավոր տարածքի երկնքում նկարահանելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել