1. Մականուններ
- Երբ Մարինեն, Աննան ու Վիկտորյան իրար հետ են, նրանք իրար դիմում են Մարիշ, Անչոկ, Վիկուլ մականուններով...
- Երբ Գևորգը, Արմանն ու Բագրատն իրար հետ են, ապա իրար դիմում են «Չաղ», «Կյաժ» ու «Չախկալ» մականուններով։
2. Սրճարան գնալ
- Երբ Գևորգը, Արմանն ու Բագրատը պետք է 2000 դրամանոց հաշիվ փակեն, յուրաքանչյուրը 1000 դրամ է դնում, ու նրանցից ոչ մեկ անգամ չի մտածում մանրն իրեն վերցնելու մասին։
- Երբ նույն իրավիճակում աղջիկներն են, նրանք միանգամից հանում են հաշվիչն ու դեռ մի 10 րոպե էլ մտածում են, թե որքան թեյավճար թողնեն։
3. Վերաբերմունքը փողին
- Տղամարդը պատրաստ է կրկնակի գին վճարել մի բանի համար, որն իրեն պետք է։
- Կինը կվճարի զեղչի տակ վաճառվող բանի համար, անգամ եթե այն իրեն բացարձակապես պետք չէ։
4. Իրավիճակը լոգարանում
- Տղամարդիկ լոգարանում 6 իր ունեն. ատամի խոզանակ, ատամի մածուկ, ածելի, շամպուն, օճառ և սրբիչ։
- Միջին վիճակագրական կնոջ լոգարանում 337 իր կա, ընդ որում, միջին վիճակագրական տղամարդը կարող է դրանցից միայն 20-ի նշանակությունը հասկանալ։
5. Դիրքորոշումը վեճի ժամանակ
- Վեճի ժամանակ վերջին խոսքը պիտի ասի կինը։
- Յուրաքանչյուր բան, որ կասի տղամարդը կնոջ վերջին խոսքից հետո, նոր վեճի առիթ է։
6. Ապագայի տեսլականը
- Կանայք անհանգստանում են իրենց ապագայի համար մինչև ամուսնանալը։
- Տղամարդիկ երբեք չեն անհանգստանում ապագայի համար, մինչև չամուսնանան։
7. Հաջողություն
- Հաջողակ տղամարդը նա է, ով կարողանում է ավելի շատ գումար վաստակել, քան իր կինը ծախսում է։
- Հաջողակ կինը նա է, ով կարողանում է այդպիսի ամուսին գտնել։
8. Ամուսնություն
- Կանայք ամուսնանում են՝ հույս ունենալով, որ ամուսինը կփոխվի։
- Ամուսնանալիս տղամարդը չի ցանկանում, որ իր կինը փոխվի, բայց կինը, միևնույն է, փոխվում է։
9. Գեղեցիկ հագուստ
- Կինը գեղեցիկ շորեր է հագնում, երբ պետք է գնա խանութ, ծաղիկները ջրի, աղբը թափի, զանգին պատասխանի, գիրք կարդա և էլեկտրոնային փոստը ստուգի։
- Տղամարդիկ գեղեցիկ են հագնվում, միայն երբ հարսանիքի են հրավիրված կամ էլ թաղման պետք է մասնակցեն։
10. Բնական տեսք
- Տղամարդիկ նույն տեսքն ունեն քնելուց առաջ ու արթնանալուց հետո։
- Կանայք գիշերվա ընթացքում էապես... կերպարանափոխվում են։
11. Վերաբերմունքը երեխաների հանդեպ
- Կանայք գիտեն ամեն բան իրենց երեխաների մասին։ Նրանք գիտեն, թե երբ է պետք երեխային տանել ատամնաբույժի, գիտեն նրա առաջին ժամադրության, լավագույն ընկերների, սիրելի գրքերի, վախերի, հույսերի և երազանքների մասին։
- Տղամարդիկ գրեթե ոչինչ չգիտեն այն փոքրիկ մարդուկների մասին, ովքեր իր տանն են ապրում։
12. Օրվա միտքը
- Ամուսնացած տղամարդը պետք է մոռանա իր բոլոր սխալները, որովհետև ամենևին պարտադիր չէ, որ դրանց մասին միանգամից երկու հոգի հիշեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




