CR7d3bMWoAA_0GxԻրանի իշխանությունները ձերբակալել են իրանական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր Սաիմակ Նամազիին։ Դա տեղի է ունեցել մոտ 2 շաբաթ առաջ՝ հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Իրանի և այլ երկրների գործարարների տրամադրած տեղեկատվությանը։

Նրանց տվյալներով՝ Crescent Petroleum ընկերության ղեկավար Նամազին ձերբակալվել է, հարցաքննվել և նախազգուշացվել Իսլամական Հանրապետության պետական ընկերությունների գործերին միջամտելու համար։

Դուբայում ապրող ձեռնարկատերը Թեհրան էր ժամանել հարազատներին հանդիպելու նպատակով։ Նրան ձերբակալել էին իսլամական հեղափոխության պահակազորի հետախուզության աշխատակիցները, ովքեր անմիջականորեն հաշվետու են այաթոլլա Ալի Խամենեի առջև։

Նշվում է, որ գործարարի հարազատների տանը անցկացվել է խուզարկություն, առգրավվել է նրա անձնական համակարգիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել