Հելոուինը նշում են ամեն տարի ամբողջ աշխարհում հոկտեմբերի 31-ին: Fullpictures-ը պատմում է, թե ինչպես է առաջացել այս տոնը:

1. Հելոուինն առաջացել է Ք.ծ.ա. 2000 տարի առաջ կելտերի մոտ: Այն ժամանակ այն նշվել է նոյեմբերի 1-ին, և խորհրդանշել է ամռան ավարտը:

Что нужно знать о празднике Хэллоуин 1

2. Տոնելով բերքահավաքի ավարտը, կելտերը տնից տուն են անցել և հավաքել աստվածներին նվիրաբերելու համար դաշտերի բարիքները: Երեխաները փայտ են հավաքել ծիսական խարույկի համար: Այդ հին սովորույթը սկիզբ է դրել այսօրվա սովորույթին` «կոնֆետ կամ կյանք»:

Что нужно знать о празднике Хэллоуин 2

3. Ծիսական խարույկների արարողության ժամանակ հին կելտերը դիմակներ են դրել և այնպես են հագնվել, որ նմանվեն մահացածների թափառող հոգիներին և նրանց կողմից չճանաչվեն: Այդ սովորույթից է առաջացել այսօրվա տարբեր կոստյումներ հագնելը:

Что нужно знать о празднике Хэллоуин 3

4. Դդումներից լապտերներ պատրաստելն առաջացել է Իռլանդիայում 18-րդ դարում: Իռլանդացի գյուղացիները համարել են, որ այդպիսի լապտերները սև կատուների, շների և չղջիկների մարմնից ազատում են մարդկանց հոգիները:

Что нужно знать о празднике Хэллоуин 4

5. Համարվում է, որ Հյուսիսային Ամերիկա Հելոուինը բերել են Եվրոպայից ներգաղթածները, որոնք տոնել են բերքահավաքի ավարտը, և խարույկի մոտ պատմել զարհուրելի պատմություններ, երգել են, պարել և գուշակել ապագան:

Что нужно знать о празднике Хэллоуин 5

6. Տոնակատարության խորհրդանիշը սև և նարնջագույն գույներն են: Նարնջագույնն ուժի և բերքի խորհրդանիշ է, իսկ սևը մահվան և մթության:

Что нужно знать о празднике Хэллоуин 6

7. Հելոուինի խորհրդանիշներ են հանդիսանում սև կատուները, սարդերը և չղջիկները: Դրանք կապված են կախարդների և դժբախտությունների հետ:

Что нужно знать о празднике Хэллоуин 7

8. Սարսափ թեմատիկ ֆիլմերը հաճախ են օգտագործում վհուկներ կամ կիսալուսին:

Что нужно знать о празднике Хэллоуин 8

9. Ծննդյան տոներից հետո, Հելոուինը հանդիսանում է ԱՄՆ-ի երկրորդ ծախսատար տոնը: Ամերիկացիները մոտ 6 միլիարդ դոլար ծախսում են կոստյումների, քաղցրավենիքի և զարդարանքների վրա:

Что нужно знать о празднике Хэллоуин 9

10. Շատ մարդիկ տառապում են Հելոուինի հանդեպ վախից` սամհաինոֆոբիայից:

Что нужно знать о празднике Хэллоуин 10

11. Village Halloween Parade-ը ԱՄՆ-ի ամենամեծածավալ Հելոուին շքերթներից է: Այն ամեն տարի տեղի է ունենում Նյու Յորքում 50 հազար մարդու մասնակցությամբ, ևս 2 միլիոն մարդ էլ դրան հետևում են հեռուստաէկրաններից:

Что нужно знать о празднике Хэллоуин 11

12. Այդ տոնին ամերիկացիներ 2 միլիոն դոլար ծախսում են կոնֆետների վրա:

Что нужно знать о празднике Хэллоуин 12

13. Ալաբամա նահանգում արգելված է հագնել քահանայի կամ այլ հոգևորականի կոստյում: Խախտողին սպառնում է 500 դոլար տուգանք և մի տարի բանտարկություն:

Что нужно знать о празднике Хэллоуин 13

14. Հելոուինի «մայրաքաղաք» համարվում է Մինեսոտա նահանգի Անոկա քաղաքը, որտեղ 1920 թվականին կազմակերպվել է առաջին շքերթը:

Что нужно знать о празднике Хэллоуин 14

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել